Ереван, 21.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Տնտեսագետն արժութային տատանումների ֆոնին կարևորում է տնտեսական ակտիվությանն ուղղված քայլերի ձեռնարկումը

Հայաստանի ֆինանսական շուկայում տեղի ունեցող տատանումները համաշխարհային տնտեսության արժութային ցնցումների արդյունքն են: Ռուբլու արժեզրկման պայմաններում Հայաստանի տնտեսության մեջ ռուսական տրանսֆերտների ծավալային թուլացում է նկատվում: Համաշխարհային տնտեսության վայրիվերումների վրա էլ ազդում է նավթի ու պղնձի գների անկումը, որը ԱՄՆ-ՌԴ հակասությունների և Չինաստանում վերջին շրջանում տեղի ունեցող խորք ային վերափոխումների հետևանք է: Օգոստոսի 28-ին լրագրողների հետ հանդիպման նման կարծիք հայտնեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՏՀ հաշվապահական հաշվառում և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը: «Նավթի գների անկման համատեքստում Չինաստանի վարած քաղաքականությունն իր արժութային շուկայում և դրա հետ կապված հետևանքները, ներկայում իր վրա է զգում Ռուսաստանի Դաշնությունը, որը հիմնական էներգակիրներն է մատակարարում Չինաստանին: Չինաստանի վերջին էքսպանսիաները` տնտեսական ընդարձակումներն անմիջականորեն էներգակիրների գների վրա անդար դարձան, որն էլ իր ազդեցությունն ունեցավ ՌԴ-ում ռուբլու վրա»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց բանախոսը:

Մաթևոսյանի դիտարկմամբ`նշվածի հետևանքն է Հայաստանում ռուբլով տրանսֆերտների արժեզրկումը: «Տրանսֆերտները ՀՀ-ում նվազել են 36 տոկոսով նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ: Մասնավորապես, ՌԴ տարածքից կատարված տրանսֆերտները նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ նվազել են 43 տոկոսով: Եթե համադրություն կատարենք ծավալային մասով, նույնիսկ ավելացել են, բայց գումարային արտահայտությամբ, երբ մենք վերածում ենք դրամականի, տեղի է ունենում գնողունակության անկում: Այստեղ խոսքը վերաբերում է ոչ առևտրային բնույթի փոխանցումներին»,-ավելացրեց տնտեսագետը:

Տատանումների երկրորդ գործոն հանդիսացող պղնձի գների անկումն, իր հերթին, ըստ տնտեսագետի, կարող է լուրջ ազդեցություն ունենալ ՀՀ տնտեսության վրա երկարաժամկետ հեռանկարում: «Մենք նոր հանքավայր շահագործեցինք ու ծավալային առումով ունեցանք որոշակի հասույթներ, բայց եթե գների անկումը շարունակվի, ապա այդ դրական միտումները աստիճանաբար կարող են բացասական ազդեցություն ունենալ»,- շեշտեց Աշոտ Մաթևոսյանը:

Տնտեսագետի խոսքով` ռուսական ռուբլու արժեզրկման պայմաններում ռուսական ապրանքները դառնում են ավելի գրավիչ, և դա հայրենական արտադրողների համար լուրջ խոչընդոտ է առաջացնում: «Մենք փոխարժեքի կայունացման տեսանկյունից դա որպես գործոն ևս պետք է հաշվի առնենք»,-ասաց տնտեսագիտության պրոֆեսորը: Նա կարևորեց այն հանգամանքը, որ, ի տարբերություն 2009-ի ու 2014-ի նմանատիպ իրավիճակների, հայաստանյան հասարակությունը խուճապի մեջ չի ընկել ու հոգեբանորեն պատրաստ է ու գիտակացաբար է մոտենում խնդրին:

Այս համատեքստում Աշոտ Մաթևոսյանը նաև ընդգծեց ՀՀ Կենտրոնական բանկի վարած քաղաքականության կարևորությունը` նշելով, որ ԿԲ-ն ինտերվենցիայով փորձում է բանկերին սնուցելու խնդիրը լուծել: «Կենտրոնական բանկը հավասարակշիռ քաղաքականություն է վարում` գների կայունության, ֆինանսական կայունության և տնտեսությանը չվնասելու առումով: Այս հավասարակշռված վիճակի պայմաններում մենք պետք է կարողանանք տնտեսական ակտիվացման միջոցով փոխարժեքի հետագա արժեզրկումը պահենք վերահսկելիության սահմաններում»,-շեշադրեց Աշոտ Մաթևոսյանը:

Բանախոսի դիտարկմամբ, սակայն, Կենտրոնական բանկը անսահմանափակ հնարավորություններ չունի ինտերվենցիաներ կատարելու, հետևաբար, շարունակաբար, այդ գործընթացը չի կարող կրկնվել: «Այստեղ պետք է նաև նշել, որ առաջին կիսամյակի տվյալներով մեր արտաքին միջազգային պահուստները կազմում են 1.5 միլիարդ դոլար, և, բնականաբար, շարունակության մեջ չենք կարող թույլ տալ, որ անընդհատ  կատարվեն ինտերվենցիաներ: Խորքային գործընթացներում տնտեսությունն աստիճանաբար պետք է փորձենք ակտիվացնել»,-հայտնեց տնտեսագետը:

Նրա խոսքով` կառավարությունը պետք է նպաստի տնտեսական ակտիվության բարձրացմանը, ինչպես նաև ակտիվացնի սոցիալական բնույթի ծախսային քաղաքականությունը: «Վերջինը կարող է լինել նվազագույն աշխատավարձի բարձրացման տեսքով, եթե ուշադիր հետևենք մշակվող նոր հարկային քաղաքականությանը, ապա կտեսնենք, որ հարկային բեռի որոշակի թեթևացման գործընթաց է գնում, դրանք տևական ժամանակահատված հետո պետք է բերեն դրական ազդակի, որը տնտեսությունն աշխուժացնելու նպատակ է հետապնդում»,-եզրափակեց Աշոտ Մաթևոսյանը:

Օգոստոսի կեսերից չինական արժեթղթերի շուկայի անկումն ասիական շուկաներում իրարանցում է առաջացրել: Համաշխարհային կապիտալի շուկան կորցրել է ավելի քան 5 տրիլիոն դոլար յուանի արժեզրկման հետևանքով` առաջացնելով աշխարհում երկրորդ խոշոր տնտեսական ճգնաժամի մտավախություն: Համաձայն Reuters-ի` Չինաստանն, անակնկալի գալով իր արժույթի կտրուկ արժեզրկման նկատմամբ համաշխարհային արձագանքից, թվում է, փորձում է ամրապնդել իր արժույթի դիրքերը` խուսափելով մոտ ապագայում սպասվող արժութային պատերազմից, որը ֆինանսական ճգնաժամի կարող է հանգեցնել և նվազեցնել համաշխարհային պահանջարկը: Չինաստանի ազգային բանկը օգոստոսի 27-ի դրությամբ 150 միլիարդ յուանի (23.4 միլիարդ դոլար) ներարկում է կատարել շուկա` կայունացնելով ազգային արժույթը: Դա այս շաբաթվա մեջ սա արդեն երկրորդ նման քայլն է Չինաստանի ազգային բանկի կողմից` երեքշաբթի օրը կատարվել էր 210 միլիարդ յուանի ներարկում:

 

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi