Ադրբեջանցիների զանգվածային ծեծկռտուք Սանկտ Պետերբուրգում. մեկ զոհ, երկու վիրավոր
Международные новостиՍանկտ Պետերբուրգի «Ապրակսին դվոր»-ում ադրբեջանցիների միջեւ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետեւանքով մեկ մարդ զոհվել, երկու հոգի էլ վիրավորվել են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկլայակոչելով ռուսաստանյան ԶԼՄ-ները, Ադրբեջանի քաղաքացիների միջեւ ձեռնամարտի հասած կռիվը տեղի է ունեցել «Ապրաքսին դվոր»-ի թիվ 43 մասնաշենքի մոտ: Բախման ժամանակ դանակի վիրավորումներով հիվանդանոց են տեղափոխվել 28, 31, 32-ամյա երեք ադրբեջանցիներ, որոնցից 32-ամյա երիտասարդը մահացել է շտապօգնության մեքենայի մեջ` մինչև Մարիինսկի հիվանդանոց հասցնելը:
Ադրբեջանցիների` միմյանց կոտորելու պատճառը հայտնի չէ:
Սանկտ Պետերբուրգի հետաքննչական կոմիտեն «սպանություն» հոդվածով քրեական գործ է հարուցել: