Սիրիական ուժերը կանխել են ահաբեկիչների հարձակումը Իդլիբի նահանգի օդանավակայնի վրա
Международные новостиՍիրիական ուժերն օդային ուժերի հետ միասին կանխել են «Ջաբհա ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման հարձակման փորձը Իդլիբի նահանգում գտնվող Աբու Դուհուր օդանավակայանի վրա:
Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռազմական գործողությունների արդյունքում մեծ թվով ահաբեկիչներ են սպանվել ու վիրավորվել, ոչնչացվել են նրանց զենքերը:
Ռազմական աղբյուրները տեղեկացնում են, որ Հալեպում ռազմաօդային ակադեմիայի մերձակայքում սիրիական օդուժը մեծ վնասներ է հասցրել ահաբեկիչներին, ինչպես նաև նրանց պատկանող տեխնիկա: Բացի այդ սիրիական օդուժը Դարաայի շրջանի Դաիլ գյուղաքաղաքում «Ջաբհա ան Նուսրա»-ի հավաքատեղիների ռմբակոծման արդյունքում ավելի քան 100 ահաբեկիչների են սպանվել:
Արդեն երկրորդ օրն է, ինչ շարունակվում է Զաբադանիի զինադադարը զինված խմբավորումների և «Հըզբոլլահի» և սիրիական բանակի միջև:
Սիրիական բանակն ավելի քան չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով` սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը: