Ֆլորիդայում նախապատրաստվում են «Էրիկա» փոթորիկին
Международные новостиԱՄՆ Ֆլորիդա նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել եւ տեղի բնակիչներն ու իշխանությունները նախապատրաստվում են «Էրիկա» փոթորկին:
Ինչպես հաղորդում է BBC-ն, նահանգապետ Ռիկ Սքոթը հայտարարել է, որ արհավիրքին դիմակայելու համար մարտական պատրաստվածության հրաման է տրվել ԱՄՆ Ազգային Գվարդիային:
Բնակիչները նույնպես ստացել են անհրաժեշտ հրահանգներ փոթորկին դիմակայելու համար: Ուրբաթ «Էրիկա» փոթորիկի պատճառով Պուերտո Ռիկոյում 4 մարդ է զոհվել: Օդերևութաբանների կանխատեսմամբ «Էրիկա»-ն Ֆլորիդա կհասնի երկու մարդ: