Մալայզիայում հազարավոր մարդիկ պահանջում են վարչապետի հրաժարականը
Международные новостиՄալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրի կենտրոնում հավաքվել են հազարավոր մարդիկ ովքեր պահանջում են երկրի վարչապետ Նաջիբ Ռազակի հրաժարականը, գրում է interfax.ru-ն։
Վարչապետը կասկածվում է պետական բյուջեից ավելի քան 600 մլն դոլարի գողության մեջ։
Արդեն երկրորդ օրն է, ինչ Կուալա Լումպուրում անցկացվում են բողոքի ցույցեր, ընդ որում նախորդ գիշեր հարյւորավոր ցուցարարներ գիշերել են փողոցում։
Քաղաքային իշխանությունները հրաժարվել են թույլատրել բողոքի ակցիա անցկացնելու մասին ընդդիմության հայցը։
Մայրաքաղաքում բարձրացվել են անվտանգության միջոցները, փողոցներ են դուրս բերվել հատուկ տեխնիկաներ՝ զանգվածային անկարգությունների դեպքում դրանք ճնշելու համար։