Նազարբաևը և Էրդողանը հաստատել են ահաբեկչության դեմ պայքարին հակված լինելը
Международные новостиՂազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում հաստատել են ահաբեկչության դեմ պայքարում միջազգային միության ջանքերին կողմ լինելը, հայտնում է РИА Новости-ն՝ Ղազախստանի առաջնորդի մամուլի ծառայությանը հղումով:
«Պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ փոխգործակցության իրավիճակը և հեռանկարները, ինչպես նաև մի շարք արդիական տարածաշրջանային և միջազգային հարցեր: Երկու երկրների առաջնորդները հաստատել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարին հակված լինելը»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ կողմերն ընդգծել են թյուրքալեզու երկրների պետությունների ղեկավարների 5-րդ գագաթաժողովի կարևորությունը, այն կկայանա սեպտեմբերի 11-ին Աստանայում: