Սլովակիայում Սիրիայից անօրինական ներգաղթյալներով 2 բեռնատար է ձերբակալվել
Международные новостиtert.am-ը գրում է.
Սլովակիայի ոստիկանությունը ձերբակալել է 2 բեռնատար՝ 66 անօրինական ներգաղթյալներով, երկրի տարբեր հատվածներում: Մեքենաները եղել են լեհական և հունգարական համարներով, գրում է Газета-ն:
«Հունգարիայի բնակչուհին, ով եղել է լեհական պետական համարներով Fiat Ducato բեռնատարի ղեկին, սխալմամբ դուրս է եկել արագընթաց մայրուղուց Սլովակիայի հյուսիս-արևմուտքում՝ Ժիլինիա քաղաքի շրջանում, մոլորվել ճանապարհին և իր հարցերով կասկած առաջացրել տեղացի բնակիչների մոտ: Երբ ոստիկանները կանգնեցրել են մեքենան, նրանում Սիրիայի 29 բնակչի են հայտնաբերել»,- հայտնել են իրավապահ մարմինները աղբյուրները:
Միևնույն ժամանակ երկրի հարավում ձերբակալվել է հունգարական պետհամարանիշներով Mercedes Sprinter ավտոմեքենա, որում եղել է Սիրիայի 37 քաղաքացի և Լիբիայի 1 քաղաքացի: Մեքենայի ղեկին եղել են Հունգարիայի 2 քաղաքացիներ: