Ներգաղթյալների դեմ իրականացվող հանցագործությունները վիրավորում են մարդկությանը. Հռոմի պապ
Международные новостиtert.am-ը գրում է.
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խիստ քննադատել է «իրականացվող հանցագործությունները անօրինական ներգաղթյալների դեմ», ովքեր, վտանգելով կյանքը, փորձում են հասնել Եվրոպա, գրում է РИА Новости-ն:
«Ցավոք, վերջին օրերին էլ բազմաթիվ ներգաղթյալներ են մահացել իրենց սարսափելի ուղևորությունների ժամանակ: Աղոթում եմ և կոչ եմ անում աղոթել այդ բոլոր եղբայրների և քույրերի համար: Նախևառաջ, միանում են Ավստրիայի եկեղեցուն՝ 71 զոհվածների համար աղոթքներում, որոնց թվում կան 4 երեխաներ: Նրանք հայտնաբերվել էին բեռնատարում Բուդապեշտ-Վիեննա մայրուղում»,-ասել է պոնտիֆիկոսը:
Հռոմի պապը կոչ է արել արդյունավետ միջազգային համագործակցություն իրականցնել՝ «նման հանցագործությունները կանխելու համար, որոնք վիրավորում են ամբողջ մարդկությանը»:
Իր ելույթի ժամանակ պոնտիֆիկոսը կրկին հիշեցրել է, որ Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ շրջաններում շարունակում են հետապնդել քրիստոնյաներին: