Եգիպտոսի ափերի մոտ հայտնաբերվել են գազի խոշորագույն պաշարներ
Международные новостиtert.am-ը գրում է.
Business Insider-ը հայտնում է, որ իտալական Eni ընկերությունը հայտնաբերել է Միջերկրական ծովի ամենախոշոր գազի պաշարները:
Բնական գազի այդ պաշարները Եգիպտոսի միջերկրածովյա ափերին են: Ընկերության տվյալներով` գազահանքերը ունեն 30 տրլն խորանարդ ոտնաչափ գազի պոտենցիալ: Իսկ բուն հանքը զբաղեցնում է 100 ք/կմ տարածություն:
Ընկերության գնահատմամբ` սա կարող է դառնալ ամբողջ աշխարհում բնական գազի ամենախոշոր աղբյուրներից մեկը:
Ընկերության հաշվարկներով` այս գազահանքը տասնյակ տարիներ կարող է ապահովել բնական գազի` Եգիպտոսի պահանջարկը: