Թուրքիայի ժամանակավոր կառավարությունում ԱԳՆ-ն կղեկավարի Ֆիրիդուն Սինիրլիօղլուն
Международные новостиԹուրքիայի ժամանակավոր կառավարությունում, որը պետք է գործի մինչեւ արտահերթ ընտրությունների անցկացման օրը` նոյեմբերի 1-ը, արտաքին գործերի նախարար է նշանակվել Ֆիրիդուն Սինիրլիօղլուն: Սինիրլիօղլուն այդ պաշտոնը Թուրքիայի արտգործնախարար Մյովլութ Չավուշօղլուից ստանձնել է օգոստոսի 30-ին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալո ւթյունը` նշելով, որ պաշտոնը հանձնելուց հետո Չավուշօղլուն հրաժեշտ է տվել ԱԳՆ անձնակազմին:
Չավուշօղլուն Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականի օգոստոսի 29-ից:
Ֆիրիդուն Սինիրլիօղլուն Թուրքիայի ԱԳՆ-ում աշխատում է 1982 թվականից: 2000-2007 թվականներին նա զբաղեցրել է Թել Ավիվում Թուրքիայի դեսպանի, 2007-2009 թվականներին ԱԳՆ խորհրդականի տեղակալի պաշտոնը: 2009 թվականից մինչեւ այժմ Սինրիլիօղլուն հանդիսանում է Թուրքիայի արտգործնախարարության խորհրդական: