Մալայզիայում Անկախության օրը նշվել Է քաղաքական ճգնաժամի պայմաններում
Международные новостиՄալայզիան Քուալա Լումպուրի կենտրոնում մարտական օդուժի մասնակցությամբ զորահանդեսով, ցույցերով եւ գունագեղ ներկայացումներով Է նշել Անկախության օրը: Բոլոր հիմնական հանդիսությունները տեղի են ունեցել Մերդեքա կենտրոնական հրապարակում (մալայերենից թարգմանաբար նանակում Է «անկախություն»), որտեղ 1957 թվականին առաջին անգամ բարձրացվել Է Մալայզիայի ազգային դրոշը, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Երկրի վարչապետ Նաջիբ Ռազաքը հատուկ ելույթի ժամանակ ընդգծել Է, որ «պետության փլուզում թույլ չի տա եւ կշարունակի Մալայզիայի զարգացման ուղեգիծը»: Դրա հետ մեկտեղ Անկախության օրվա ներկայիս տոնակատարությունը համընկել Է սուր քաղաքական ճգնաժամի հետ, որը դրսեւորվել Է նաեւ բողոքի բազմահազարանոց ակցիայով, որն անցյալ հանգստյան օրերին անցկացվել Է երկրի մայրաքաղաքում:
Ակցիան կազմակերպել Էր ընդդիմության ոչ պաշտոնական միավորումը, որն իրեն անվանում Է Bersih, որը մալայերենից թարգմանաբար նշանակում Է «մաքրություն»՝ «ընտրությունների եւ կառավարության գործունեության մաքրություն»: Ըստ որում հանրահավաքի մասնակիցների գլխավոր պահանջը եղել Է վարչապետի պաշտոնաթողությունը: Նրա հասցեին հնչել են անձնական հաշիվներում մոտավորապես 650 միլիոն դոլար ստանալու մեղադրանքներ:
Չնայած այն բանին, որ Նաջիբը պազաբանել Է, թե միջոցներն ստացվել են Սաուդյան Արաբիայի հովանավորներից եւ նախատեսված են կառավարող կուսակցության կարիքների համար, ընդդիմությունը կասկածում Է այդ վարկածի ճշմարտացիությանը եւ նրան մեղադրում Է կոռուպցիայի մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: