PKK-ն Իգդիրում թուրք ոստիկանի է սպանել
Международные новостиԹուրքիայի իրավապահ մարմիններն Իգդիրում հերթական բախումն են ունեցել երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության անդամների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Քուրդ զինյալների կողմից արձակված կրակոցերի հետևանքով մեկ թուրք ոստիկան ծանր վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Չնայած բժիշկների միջամտությանը, ոստիկանի կյանքը փրկել չի հաջողվել: