Ճապոնիայում ավելի քան 1,5 մլն մարդ Է մասնակցել ուժգին երկրաշարժի վարժանքներին
Международные новостиՃապոնիայում սեպտեմբերի 1-ին ավելի քան 1,5 միլիոն մարդ Է մասնակցել հուժկու երկրաշարժի վարժանքներին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կիոդո գործակալությանը, հատուկ միջոցառումները տեղի են ունեցել 34 պրեֆեկտուրաների տարածքում: Երկրում սեպտեմբերի 1-ին նման ընդգրկուն վարժանքներ են անցկացվում ամեն տարի:
Ըստ սցենարի՝ Ճապոնիայում տեղի Է ունեցել 7,3 մագնիտուդով երկրաշարժ՝ Էպիկենտրոնը Տոկիոյում: Վարչապետ Սինձո Աբեի նստավայրում կազմակերպվել Է օպերատիվ շտաբ, որի աշխատողներն իրական ժամանակով հետեւում են տուժած քաղաքների վիճակին եւ իրականացնում համակարգող միջոցառումներ:
Վարժանքներին նաեւ մասնակցում են ինքնապաշտպանության ազգային ուժերի, ոստիկանության, հրշեջ պահպանության (որը Ճապոնիայում կատարում Է արտակարգ իրավիճակների գերատեսչության գործառույթները) ստորաբաժանումներ, բժշկական հիմնարկությունների աշխատակիցներ, պետական ծառայողներ: Նրանք յուրացնում են բնակչության շտապ իրազեկման, ինչպես նաեւ ուղղաթիռների եւ փոխադրական ավիացիայի միջոցով վիրավորների փոխադրման եղանակները:
Ճապոնիայում ամենամյա վարժանքներն անցկացվում են ի հիշատակ Կանտոյի 1923 թվականի՝ 7,9 մագնիտուդով Մեծ երկրաշարժի, որը փաստորեն ոչնչացրեց Տոկիո եւ Իոկոհամա քաղաքները եւ ավելի քան 140 հազար մարդու կյանք խլեց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: