Հունգարիայի իշխանությունները փախստականների մեծ հոսքի պատճառով փակել են Բուդապեշտի կայարանը
Международные новостиՀունգարիայի իշխանությունները փախստականների մեծ հոսքի պատճառով փակել են Բուդապեշտի գլխավոր արեւելյան երկաթուղային կայարանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
«Գնացքներ չեն ժամանում եւ չեն մեկնում, հարյուրավոր փախստականներ սպասում են»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերի 1-ին ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Բուդապեշտից մեկնած գնացքներով օգոստոսի 31-ին Վիեննա Է ժամանել 3650 փախստական, որոնց մեծամասնությունը Ավստրիայի մայրաքաղաքում այլ գնացքներ տեղափոխվելուց հետո ուղեւորվել Է Գերմանիայի ուղղությամբ:
Ինչպես նշվում Է ոստիկանոկթյան հայտարարության մեջ, միայն Աֆղանստանի քաղաքացի վեց միգրանտներ են Ավստրիայում դիմումներ ներկայացրել փախստականի կարգավիճակ ստանալու համար: Չնայած շենգենյան այցագրեր չունեցող եւ իրենց ՝ճանապարհը դեպի Գերմանիա շարունակելու մտադրություն ունեցող միգրանտներին ձերբակալելու եւ նրանց Հունգարիա վերադարձնելու խոստմանը, ոստիկանությունը ոչ մի միջոց չի ձեռնարկել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: