Թուրքիայի մեջլիսի նախագահը հաստատել է սեպտեմբերին կայանալիք արտահերթ նիստը
Международные новостиԹուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Իսմեթ Յըլմազը բավարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության` սեպտեմբերի 3-ին մեջլիսի արտահերթ նիստ անցկացնելու դիմումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը:
Արտահերթ նիստի ժամանակ քննարկվելու է դեռևս 2014 թվականի հոկտեմբերի 2-ին մեջլիսի կողմից ընդունված մանդատը ևս մեկ տարով երկարաձգելու հարցը, որը թույլ կտա թուրքական զինուժին Սիրիայի և Իրաքի դեմ անդրսահմանային գործողություններ իրականացնել: Նախատեսվում է նաև, որ մեջլիսի արտահերթ նիստի ժամանակ տեղի է ունենալու նաև երկրի ժամանակավոր կառավարության նախարարների երդմնակալության արարողությունը:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովը 2014 թվականի հոկտեմբերի 2-ին վավերացրել էրմանդատը, որը թույլ էր տալիս զինված գործողություններ սկսել Սիրիայի և Իրաքիդեմ: Ներկա 396 պատգամավորներից 298-ը կողմ էին քվեարկել կառավարությանկողմից առաջադրված մանդատին, իսկ 98-ը` դեմ:
Հաշվի առնելով «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստականկազմակերպության կողմից Թուրքիային սպառնացող հնարավոր վտանգը` մանդատըենթադրում էր, որ թուրքական զինված ուժերն անհրաժեշտության դեպքում կարող ենանդրսահմանային ռազմական գործողություններ սկսել Սիրիայի և Իրաքի իսլամիստն երի դեմ: Միաժամանակ այն նախատեսում էր, որ օտարերկրյա զինուժը ևս կարող է տեղակայվել Թուրքիայի տարածքում: Մանդատը գործելու էր մեկ տարով: Ուշագրավէ, որ մանդատին կողմ էին արտահայտվել ոչ միայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, այլ նաև ընդդիմադիր կուսակցությունները: