Ադրբեջանական ընկերությունը ցանկանում է գնել Կովկասում ինտերնետ մատակարարող կաբելը
Международные новостиԱդրբեջանական «Ազերօնլայն» առաջատար ինտերնետ պրովայդերը ցանկանում է գնել Վրաստանի Caucasus Online խոշորագույն ինտերնետ պրովայդերի 1200 կմ երկարությամբ օպտիկա-մալուխային կաբելը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է վրացական «Կվիրիս պալիտրա» թերթը` հղում կատարելով իր տեղեկացված աղբյուրներին:
Ըստ թերթի` օպտիկա-մալուխային կաբելը Caucasus Online ընկերության կողմից 2008 թվականին անցկացվել է Սեւ ծովի հատակով եւ կարճ ճանապարհով ինտերնետ է հասցնում Եվրոպայից Անդրկովկաս: Այդ կաբելի միջոցով ապահովվում է Հայաստանի 85 տոկոս, Ադրբեջանի 50 տոկոս եւ Վրաստանի 55 տոկոս ինտերնետը: