ՌԴ-ի հետ հարաբերությունների «քաղաքական դաշտում» դինամիկա չի դիտվում. Կվիրիկաշվիլի
Международные новостиՎրաստանի արտաքին գործերի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին ափսոսանք Է հայտնել, որ Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների «քաղաքական դաշտում» դինամիկա չի դիտվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ներկայում Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ երկխոսությունը պահպանվում Է Ժնեւի բանակցությունների եւ Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի ու Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի կանոնավոր հանդիպումների շրջանակներում: Հանդիպումների ձեւաչափը չի նախատեսում քաղաքական հարցերի քննարկում:
«Այն, ինչ այսօր տեղի Է ունենում, դրական քայլեր են տնտեսական հարաբերությունների տեսակետից: Թեեւ մենք, ցավոք, դինամիկա չունենք քաղաքական դաշտում»,-սեպտեմբերի 2-ին ասել Է Կվիրիկաշվիլին լրագրողներին:
Վրաստանի ԱԳ նախարարը նաեւ նշել Է, որ Աբաշիձե-Կարասին ձեւաչափը պարտադիր Է Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ առկա բոլոր տնտեսական հարցերը լուծելու համար, հաղորդել Է Sputnik-ը: