13 մլն երեխաներ դպրոց չեն հաճախում ռազմական գործողությունների պատճառով. ՅՈՒՆԻՍԵՖ
Международные новостиՄերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում շարունակվող ռազմական հակամարտությունները հանգեցրել են այն բանին, որ 13 միլիոննից ավելի երեխաներ չեն կարողանում դպրոց հաճախել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցում ասված է, որ երեխաների մի ամբողջ սերունդ դուրս է մնացել կրթության համակարգից:
Հիմնադրամի տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Փիթեր Սալաման պատմել է, որ միգրանտներից շատերի համար երեխաների կրթությունն այն գլխավոր պատճառն է, որը նրանց դրդել է լքելու Սիրիան, Իրաքը, Եմենը եւ Լիբիան:
Անկայուն տարածաշրջաններում բազմաթիվ ուսուցիչներ թողնում են աշխատանքը դպրոցների վրա կատարվող հարձակումների պատճառով: Բացի այդ, դպրոցների շենքերը հաճախ վերածվում են փախստականների կամ հակամարտության մասնակիցների բնակատեղիի:
Սալաման նշել է, որ վերջին ժամանակներս փախստականներին ընդունող երկրներն ավելի ու ավելի հաճախ չեն կարողանում ապահովել մարդկանց կրթության իրավունքը: