Մարդինում չորս թուրք ոստիկան է զոհվել
Международные новостиԹուրքիայի Մարդին նահանգի Դարգեչիթ գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները հերթական գործողությունն են իրականացրել թուրք ոստիկանության դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Հաբերլեր» լրատվականը գրում է, որ քուրդ զինյալները հրդեհել են գավառի դպրոցներից մեկը:
Հրդեհը մարելու նպատակով դեպքի վայր ժամանող ոստիկանական ջոկատի մեքենայի վրա PKK-ի մարտիկները ռումբ են նետել: Կատարվածի հետևանքով 4 ոստիկան զոհվել է:
Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների ջոկատներ` գտնելու քուրդ զինյալներին և չեզոքացնելու նրանց: