Իրանի նկատմամբ պատժամիջոցների պահպանումը կբերի միջուկային գործարքի ձախողման. Խամենեի
Международные новостиԻրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել Է, որ երկրի դեմ սահմանված պատժամիջոցների պահպանումը կբերի միջուկային գործարքի տապալման, ուստի դրանք պետք Է ամբողջովին հանվեն, այլ ոչ թե կասեցվեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 3-ին հաղորդել Է Press TV հեռուստաալիքը:
«Գործարք չի լինի, եթե Իրանի դեմ պատժամիջոցները չհանվեն: Դրանք պետք Է հանվեն, այլ ոչ թե կասեցվեն»,- ասել Խամենեին:
Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» լույս հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական ատոմի բազմամյա խնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ, որի կատարումը կապահովի ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների չեղարկումը: Համաձայնագիրը քննարկվելու Է ԱՄՆ-ի Կոնգրեսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: