ՆԱՏՕ-ի երկրները չպետք է հրաժարվեն Ռուսաստանի հետ երկխոսությունից. Ստոլտենբերգ
Международные новостиՆԱՏՕ-ի մեջ մտնող պետությունները չպետք է հրաժարվեն Ռուսաստանի հետ երկխոսությունից, չնայած Ուկրաինայի իրադրության կապակցությամբ Մոսկվայի եւ Արեւմուտքի երկրների միջեւ սրված հարաբերություններին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն այս կարծիքը հայտնել է The Wall Street Journal թերթում հրապարակված հարցազրույցում:
Նա ընդգծել է, որ հարաբերությունների պաղեցումը չպետք է ազդի ՌԴ-ի հետ երկխոսության հնարավորության վրա: «Մենք ունենք տարաձայնություններ, բայց հենց դրա համար էլ պետք է հանդիպենք բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Ստոլտենբերգը:
«Սխալ է այն կարծիքը, թե երկխոսությանը համաձայնելը յուրատեսակ զիջում է կամ թուլություն,- նշել է նա:- Հատկապես, երբ սաստկանում է լարվածությունը, հատկապես, երբ տեղի է ունենում ռազմական ակտիվության եւ ռազմական ինքնաթիռների ու նավերի թվաքանակի մեծացում»: «Ընդհակառակը, այս ամենը հավելյալ պատճառներ կամ փաստարկներ են երկխոսության օգտին»,- ընդգծել է դաշինքի գլխավոր քարտուղարը:
Ընդսմին նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր չէ հրաժարվել իր պաշտպանողական հնարավորությունների ամրապնդումից: «Ուժեղ պաշտպանությունը քաղաքական փոխգործակցության հիմքն է»,- ասել է Ստոլտենբերգը, հավելելով, որ հակասություններ չի տեսնում ռազմական ներուժի մեծացման եւ բանակցություններ վարելու միջեւ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախօրյակին Լիտվայում հայտարարել Է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն իր գործողություններում ղեկավարվում Է համամասնության սկզբունքով եւ դրանք ձեռնարկում Է բավարար պաշտպանության նկատառումներով: Նա այս պատասխանն Է տվել Ռուսաստանի հնարավոր բացասական արձագանքի վերաբերյալ հարցին, որը վերաբերում Էր Լիտվայում եւ արեւելաեվրոպական եւս հինգ երկրներում (Բուլղարիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Ռումինիա եւ Էստոնիա) ՆԱՏՕ-ի շտաբային ստորաբաժանումների բացմանը: «Այն ամենը, ինչ անում Է դաշինքը, համամասնական Է եւ պաշտպանողական բ նույթ Է կրում»,-նշել Է Ստոլտենբերգը:
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ անհրաժեշտ Է, որ դաշինքն արձագանքի նոր մարտահրավերներին եւ իր գործունեությունը հարմարեցնի անվտանգության ոլորտի փոփոխություններին: «Մենք կատարում ենք մեր միջազգային պարտավորությունները եւ ոչ ոքի հրահրել չենք ցանկանում»,-ասել Է Ստոլտենբերգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: