Սահակաշվիլին իրեն չի տեսնում Ուկրաինայի վարչապետի պաշտոնում
Международные новостиՈւկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին իրեն չի տեսնում հանրապետության վարչապետի դերում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտարարել է ուկրաինական «5-րդ ալիքի» երթերում:
«Կարծում եմ, որ այս փուլում Ուկրաինայի վարչապետ պետք է լինի այն մարդը, ով նախ եւ առաջ լավ է գլուխ հանում ֆինանսական հարցերից, ֆինանսական համակարգից եւ ընդսմին նա պետք է օրինավոր մարդ լինի եւ լիովին պաշտպանված օլիգարխական շահերից: Այդ ամենը ես ունեմ, բայց, կարծում եմ, որ կան մարդիկ, ովքեր ինձանից ավելի լավ են հասկանում այդ հարցերում»,- ասել է նա:
Սահակաշվիլին նաեւ նշել է, որ Ուկրաինայում իշխանությունը կաթվածահար վիճակում է եւ «հարկավոր է Ուկրաինայի կառավարության ամբողջական վերաբեռնում բոլոր մակարդակներով»:
Ավելի վաղ հայտնի է դարձել Ուկրաինայի նախագահի վարչակազմի նոր նախաձեռնության մասին, այն Է՝ քննարկել ժողովրդի ցանկացած խնդրանք՝ պայմանով, որ համապատասխան հանրագիրը հավաքի ինտերնետ-օգտատերերի 25 հազար ձայն: Այժմ Պորոշենկոյի կայքում ստորագրություններ են հավաքում նաեւ Սահակաշվիլիին վարչապետ նշանակելու կողմնակիցները: Ընդամենը ստորագրահավաքի համար հատկացված է 90 օր: Առայժմ նախագահի կայքում Սահակաշվիլիին վարչապետ նշանակելու օգտին արտահայտվել է շուրջ 4000 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: