Ռուսաստանը եւ Չինաստանը հուշագիր են ստորագրել «Մետաքսի ճանապարհ» միավորում ստեղծելու մասին
Международные новостиՊեկինի երկրորդ միջազգային տնտեսական համաժողովը հանդես Է եկել Զարգացման եւ համագործակցության «Մետաքսի ճանապարհ» ռուս-չինական տնտեսական միավորում ստեղծելու նախաձեռնությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Պեկինում ընթացող համաժողովում հայտնել Է կազմկոմիտեի անդամ Էրաստ Գալումովը:
«Կողմերը համոզմունք են հայտնել, որ տնտեսական զարգացման ինտեգրացման բնագավառում համագործակցությունը Ռուսաստանի եւ Չինաստանի Էկոնոմիկաների զարգացման գերակա ուղղությունն Է»,-ասված Է փաստաթղթի տեքստում:
«ԵԱՏՄ-»Մետաքսի ճանապարհ» տնտեսական ծրագրերի զարգացման արագացումը լիովին կնպաստի երկու երկրների քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը եւ նրանց սոցիալական պաշտպանվածության բարձր մակարդակի ստանդարտացմանը»,-նշվում Է փաստաթղթում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: