Եվրահանձնաժողովի նախագահը առաջարկություններ կներկայացնի միգրացիոն ճգնաժամի լուծման վերաբերյալ
Международные новостиԵվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հաջորդ շաբաթ կներկայացնի Եվրամիության գործադիր իշխանության առաջարկությունները Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներից Եվրոպա փախստականների ներհոսքի հետ կապված ճգնաժամային իրադրության կարգավորման վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 4-ին հայտնել Է ԵՀ-ի նախագահի տեղակալ Ֆրանս Տիմերմանսը:
«Հաջորդ շաբաթ Ժան Կլոդ Յունկերը կներկայացնի Եվրահանձնաժողովի առաջարկություններն այն մասին, թե մենք (Եվրամիության երկրները) ինչպես լավագույն ձեւով գործենք ապագայում»,-ասել Է նա լրագրողներին հունական Կոս կղզում:
Ինչպես սպասվում Է, սեպտեմբերի 9-ին Եվրահանձնաժողովը առաջարկություններ կհրապարակի ԵՄ-ի երկրների միջեւ փախստականների «արդարացի բաշխման» մշտական մեխանիզմ ներդնելու վերաբերյալ: ԵՄ-ում Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներից ժամանած անօրինական միգրանտների եւ փախստականների տեղաբաշխման ու տարաբնակեցման բաժնաչափերի սխեմա ներդնելու վերաբերյալ ԵՀ-ի սկզբնական առաջարկությունը Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Իռլանդիայի եւ մի շարք արեւելաեվրոպական երկրների ղեկավարների կողմից արգելափակվել Էր հունիսյան գագաթնաժողովում:
2015 թվականի սկզբից Եվրամիության տարածք են ժամանել առնվազն 340 հազար միգրանտներ: Փորձագետների կարծիքով՝ ներկայում ԵՄ-ի երկրներում անօրինական միգրանտների շուրջ ստեղծված իրադրությունը գաղթականների հետ կապված վատթարագույն ճգնաժամն Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր:
ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսար ԱնտոնիուԳուտերեշը կոչ Է արել Եվրամիության երկրներին ընդունել մինչեւ 200 հազար միգրանտների, որոնք ժամանում են Սիրիայից, Իրաքից եւ Աֆղանստանից: Ըստ նրա՝ ներկայում Եվրոպան ոչ թե միգրանտների ներհոսքի, այլ, ամենից առաջ, փախստականների հետ կապված ճգնաժամ Է ապրում: «Դա առաջին հերթին փախստականների ճգնաժամ Է, այլ ոչ թե միգրացիայի ֆենոմեն,- ասել Է Գուտերեշը Ժնեւում տարածված հայտարարության մեջ:- Հունաստան ժամանողների մեծ մասը հակամարտությունների գոտիներից, այդ թվում՝ Սիրիայից, Իրաքից կամ Աֆղանստանից եկած մարդիկ են, եւ նրանք փախչում են այնտեղից՝ փրկելով իրենց կյանքը»:
Գերագույն կոմիսարի խոսքով՝ «Եվրոպան անհաջողություն Է կրել» ճգնաժամին «համատեղ պատասխան գտնելու հարցում, եւ դա հանգեցրել Է «մարդկանց տառապանքների»: Ավելի քան 2,6 հազար մարդ Է զոհվել Միջերկրական ծովով Հին աշխարհ հասնելու փորձ անելիս: իսկ նրանք, ում հաջողվել Է հասնել Եվրոպայի ափեր, «քաոսի, նվաստացման եւ վտանգների» են ենթարկվում «պետությունների սահմաններին ու ճանապարհին», նշել Է նա:
Գուտերեշի համոզմամբ՝ «այս իրադրությունը պահանջում Է համատեղ կենտրոնացված ջանքեր», հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: