ԵՄ-ի ԱԳ նախարարները կարեւորել են փախստականների ընդունման կենտրոնների ստեղծումը երրորդ երկրներում
Международные новостиԵվրամիության պետությունների արտաքին գործերի նախարարները հանդես են գալիս երրորդ երկրներում փախստականների համար անվտանգ գոտիների եւ նրանց դիմումների ընդունման կենտրոնների ստեղծման օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, ասված Է սեպտեմբերի 5-ին Լյուքսեմբուրգում տարածված հաղորդագրության մեջ, որտեղ ընթանում Է ԵՄ-ի Խորհրդի ոչ պաշտոնական նիստը:
«Մեզ հարկավոր Է անվտանգությունն ու հումանիտար օգնության տրամադրումն ապահովել միգրանտների հայրենիքին որքան կարելի մոտ՝ երրորդ երկրներում ստեղծելով անվտանգության գոտիներ եւ փախստականների ընդունման սկզբնական կենտրոններ՝ ապաստանի տրամադրման ընթացակարգն սկսելու համար», ընդգծվում Է հայտարարության մեջ:
«Եվրահանձնաժողովին ու ԵՄ-ի անդամ երկրներին հարկավոր Է օպերատիվորեն ԵՄ-ի սահմանակից երկրներում, հնարավոր Է՝ հարեւան բալկանյան երկրներում հիմնել միգրանտների ընդունման կենտրոններ, որպեսզի նրանք նույնականացվեն եւ գրանցվեն, նախքան ապաստան տրամադրելու դիմումների քննարկումը: ԵՄ-ն եւ անդամ երկրները պետք Է այդ ընդհանուր ջանքերին աջակցեն անձնակազմի ու տեխնիկական օգնության տրամադրմամբ»,- նշվում Է փաստաթղթում:
Դրանում նաեւ հայտարարվում Է, որ ԵՄ-ն պետք Է ջանքեր գործադրի հարեւան երկրներում հակամարտությունների կարգավորման համար, պայքարի «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ: Բացի այդ, ԱԳ նախարարների կարծիքով, հանրակցությունը պետք Է ԱՄՆ-ի եւ մյուս գործընկերների հետ միասին համոզի այնպիսի երկրների, ինչպիսիք են Թուրքիան, Սաուդյան Արաբիան եւ Իրանը, միգրացիայի ոլորտում ընդհանոր ռազմավարություն ստեղծելու անհրաժեշտության հարցում:
Լյուքսեմբուրգում ընթանում Է ԵՄ-ի 28 երկրների ԱԳ նախարարների երկօրյա ոչ պաշտոնական հանդիպումը՝ նվիրված գլխավորապես միգրացիոն ճգնաժամին, որը ալեկոծել Է հանրակցությունը: Բացի այդ, Եվրոպայի երկրների նախարարների օրակարգում են Ոկրաինայի իրադրությունը, Ռուսաստանի հետ հարաբերությունները. մերձավորարեւելյան կարգավորումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP