ԱՄՆ-ում 9-ամյա աղջիկն ընտանեկան տոնի ժամանակ հրաձգության զոհ է դարձել
Международные новостиnews.am-ը գրում է.
Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոթ քաղաքում 9-ամյա աղջիկը հրաձգության զոհ է դարձել: Այս մասին հաղորդում է տեղական WSOC-TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով քաղաքային ոստիկանությանը:
Եվս մեկ երեխա ու 2 մեծահասակ վիրավոր են: Միջադեպը տեղի է ունեցել տան բակում, ընտանեկան տոնի ժամանակ: «Տխուր իրադրություն է: Մենք պետք է լրջորեն վերարժեւորենք հասարակության արժեքները: Ինչպես քաղաքը, այնպես էլ ամբողջ երկիրը, եթե 9-ամյա երեխան անվտանգության մեջ չէ իր իսկ բակում խաղալիս»,- հայտարարել է տեղի ոստիկանության աշխատակիցը:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ոստիկանությունը փնտրում է չարագործներին: Իրավապահներն առայժմ չեն կարողանում նշել հանցագործության շարժառիթները: