Ռոնալդուն Թվիթերում գովազդային մեկ գրառման համար ստանում է 230 հազար եվրո
Международные новостиtert.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն «Թվիթերում» գովազդային գրառումների համար մեծ հասույթներ է ունենում:
Ինչպես հայտնում է «As»-ը, սոցիալական նշյալ ցանցում գովազդային մեկ գրառման համար ֆուտբոլիստը ստանում է 230 հազար եվրո:
Պարբերականը նշում է, որ «Թվիթերում» գովազդային գրառման հասույթով 2-րդ Լեբրոն Ջեյմսն է, ում մեկ գրառումն «արժե» 125 հազար եվրո:
Հավելենք, որ «Թվիթերում» Ռոնալդուին հետևում են 37.7 միլիոն օգտատերեր: