«Իսլամական պետությունը» Մոսուլում մահապատժի է ենթարկել լրագրողի և նրա հորը
Международные новостиtert.am-ը գրում է.
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որը վերահսկում է Սիրիայի և Իրաքի զգալի տարածքներ, Մոսուլում մահապատժի է ենթարկել տեղական թերթերից մեկի լրագրողուհուն և նրա հորը։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Մուհամմեդ ալ-Ջաբուրին։
Նա հստակեցրել է, որ գնդակահարված լրագրողը եղել է Նայնավա նահանգում գործող թերթի թղթակիցը, ով լուսաբանել է տարածաշրջանի իրադարձությունները։ Նրա հայրը Նայնավայի կենտրոնում զբաղվել է այդ թերթի տարածմամբ։
Լրագրողուհուն և նրա հորը ԻՊ-ի զինյալները ձերբակալել էին դեռևս փետրվարին։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ներկայումս աշխարհի հիմնական սպառնալիքներից մեկն է համարվում։ Այն զգալի տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում և խալիֆայություն է հռչակել։ Բացի այդ՝ ԻՊ-ը ցանկանում է տարածվել նաև Հյուսիսային Աֆրիկայում՝ մասնավորապես Լիբիայում։