Հարցում. Դոնալդ Տրամպը 5%-ով առաջ է անցել Հիլարի Քլինթոնից
Международные новостиnews.am-ը գրում է.
ԱՄՆ-ում նախագահական ընտրարշավում Հանրապետական կուսակցությունից միլիարդատեր Դոնալդ Տրամպը 5%-ով առաջ է անցել Դեմոկրատների հիմնական թեկնածու Հիլարի Քլինթոնից:
SurveyUSA-ի հարցման արդյունքների համաձայն, եթե ԱՄՆ նախագահի ընտրություններն անցկացվեին սեպտեմբերի 6-ին, ապա Տրամպը կստանար ամերիկացի ընտրողների 45% ձայները, իսկ Քլինթոնը՝ ընդամենը 40%: Այս մասին գրում է NEWSru-ն:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին անցկացված հարցումները Քլինթոնին 58% ձայն էին նախանշել, իսկ Տրամպին՝ 20%: Սակայն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում եղած ժամանակ անձնական փոստը պաշտոնական նամակագրության համար օգտագործելու պատճառով բարձրացած սկանդալից հետո Քլինթոնը կորցրել է բազմաթիվ ընտրողների վստահությունը: