Թայլանդի բարեփոխումների ազգային խորհուրդը մերժել է նոր Սահմանադրության նախագիծը
Международные новостиnews.am-ը գրում է.
Թայլանդի Բարեփոխումների ազգային խորհուրդը մերժել է երկրի նոր Սահմանադրության հակասական նախագիծը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Խորհրդի 135 պատվիրակները դեմ են արտահայտվել նախագծին, որը համաձայնեցվել էր անցյալ տարվա հեղաշրջումից հետո: Նախագիծը ներկայացվել է երկրի ռազմական կառավարությանը, որն էլ սահմանադրական մարմին է ձեւավորել: Ակնկալվում էր, որ խորհուրդը հաստատելու է առաջարկվող նախագիծը:
Խորհուրդը Սահմանադրության նախագիծը ոչ ժողովրդավարական է համարել, քանի որ այն արտակարգ ռազմական մարմին գումարելու հնարավորություն է նախատեսում, որն «ազգային ճգնաժամի» դեպքում ստանձնելու է կառավարության լիազորությունները:
Միաժամանակ, ըստ Gazeta.ru-ի, խորհրդի որոշումը կես տարով երկարաձգում է ռազմական կառավարության ղեկավարումը եւ անորոշ ժամկետով հետաձգում ժողովրդավարական ընտրությունների անցկացումը: Փորձագետների գնահատմամբ, դրանք կարող են կայանալ միայն 2017 թվականին: