Իսպանիայում ավտոարշավի ժամանակ վթարի հետեւանքով 16 մարդ է տուժել
Международные новостиnews.am-ը գրում է.
Իսպանիայում ավտոարշավի ժամանակ տեղի ունեցած վթարից տուժածների թիվը հասել է 16-ի: Այս մասին գրում է El Pais պարբերականը:
Մեքենան դուրս է թռել մայրուղուց եւ մխրճվել հանդիսատեսի խմբի մեջ: Պատահարի հետեւանքով առնվազն 6 մարդ է զոհվել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, զոհերի թվում 1 երեխա եւ հղի կին կա:
Հաղորդվում է նաեւ, որ պատահարի արդյունքում 5 երեխա է տուժել, որոնցից 3-ը ծանր վնասվածքներ են ստացել: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, մի քանի մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: Միջադեպից հետո ավտոարշավը դադարեցրել են: