Մոնղոլիայի իշխանությունները մտադիր են երկու անգամ նվազեցնել երկրում աղի օգտագործումը
Международные новостиՄոնղոլիայի կառավարությունը հաստատել է երկրում աղի օգտագործման նվազեցման ազգային ռազմավարությունը, գրում է gazeta.ru-ն:
Ինչպես նշվում է, ռազմավարությունը նախատեսված է 10 տարվա համար:
Հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալներով՝ Մոնղոլիայի բնակչությունը միջինը օգտագործում է օրական ավելի քան 11 գրամ աղ, իսկ երկրի արևմտյան շրջաններում աղի միջին օրական օգտագործումը կազմել է 15,5 գրամ:
Իսկ Առողջության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս օգտագործել օրական 5 գրամ աղից ոչ ավելի: