Ավստրիացի և գերմանացի կամավորներն օգնում են ներգաղթյալներին հեռանալ Հունգարիայից
Международные новостиԱվստրիայից Հունգարիա է ուղևորվել շուրջ 150 մեքենայից բաղկացած շարասյունը, որպեսզի տեղափոխի այնտեղ գտնվող Միջին արևելքից ժամանած ներգաղթյալներին: BBC-ի հաղորդմամբ՝ շարասյան կազմում ավստրիական և գերմանական մեքենաներ են:
Փախստականներին տեղափոխում են Ավստրիա և Գերմանիա գնացքներով և ավտոբուսներով: Կամավորականներից մեկը BBC-ի թղթակցին տեղեկացրել է, որ իրենք ցանկանում են փախստականներին տեղափոխել Վիեննայի մոտակայքում տեղակայված ճամբարներ:
Միևնույն ժամանակ ոստիկանությունը կամավորներին խնդրել է չտեղափոխել փախստականներին, քանի որ դա մարդկանց անօրինական տեղափոխություն է:
Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակ ներգաղթյալները մնացել են Բուդապեշտի կայարանում, քանի որ երկրի իշխանությունները նրանց չէին թողնում հեռանալ, որից հոգնած փախստականներն սկսել են ոտքով քայլել դեպի Ավստրիայի հետ սահմանը: