ԱՄՆ-ում մուսուլման բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից ալկոհոլ չմատուցելու համար
Международные новости
Ամերիկյան ExpressJet ավիաընկերության մուսուլման բորտուղեկցոդուհի Չերի Սթենլին հեռացվել է աշխատանքից թռիչքի ժամանակ ալկոհոլային խմիչք պատվիրած ուղևորներին սպասարկելուց հրաժարվելու համար:
Ինչպես հաղորդում է CNN-ը` սեպտեմբերի սկզբին Սթենլին բողոք է ներկայացրել ԱՄՆ Դաշնային գործակալություն` ընդդեմ գործատուի խտրականության մասին որոշման` մեկնաբանելով, որ պարտավոր չէ ընտրություն անել կարիերայի և կրոնի միջև:
Աշխատանքից ազատման պատճառ է դարձել մյուս բորտուղեկցուհու բողոքը, որը կապված էր նաև մուսուլմանական գլխաշոր կրելու հետ, որով խախտվում է դրես-կոդը: