Apple-ը նախատեսում է iPad-ների համար գրիչներ ստեղծել. ԶԼՄ-ներ
Международные новостиՏեխնոլոգիաների աշխարհն անհամբեր սպասում է սեպտեմբերի 9-ին կայանալիք Apple-ի իրադարձությանը, երբ ընկերությունը ներկայացնելու է իր մի քանի նոր արտադրանքները, որոնց թվում է լինելու նաև 12,9-դյույմանոց պլանշետը՝ iPad Pro-ն, գրում է techtimes.com-ը՝ նշելով, որ iPad Pro-ն կարող է լինել Apple-ի առաջին սարքը, որը կունենա գրիչ:
«Մեր տեղեկություններով՝ գրիչը, որը կներառվի iPad Pro-ի տուփի մեջ, նման չի լինի ավանդական գրիչներին: Այն հնարավորություններ կբացի նոր iPad-ի վրա նկարչության և դիզայնի հավելվածների համար և Force Touch էկրանի հետ միասին թույլ կտա գրիչին և iPad Pro-ին այլ կերպ աշխատել՝ կախված գրիչով iPad-ի էկրանի վրա կիրառված ճնշման չափից»,- գրում է 9to5Mac կայքը:
Ավելի վաղ Business Insider-ը հաղորդել էր, որ ընկերությունն այս աքսեսուարի բազմաթիվ նախատիպեր է ստեղծել, որոնցից ոչ մեկը, սակայն, չի վաճառվել:
Հոդվածը մեջբերել է Apple-ի նախկին աշխատակցի, ով ծանոթ է եղել այդ աշխատանքներին: Նրա խոսքերով՝ գրիչի վրա ընկերությունն աշխատել է վերջին չորս տարիների ընթացքում: