Նեթանյահուն մերժել է ընդունել սիրիացի փախստականներին և մտադիր է պատ կառուցել սահմանին
Международные новостиԻսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կիրակի մերժել է երկրի ընդդիմադիր կուսակցության կոչը սիրիացի փախստականներին ընդունելու մասին` պատճառաբանելով, որ Իսրայելը փոքր երկիր է:
Ինչպես հայտնում է The New York Time-ը` Նեթանյահուն հայտնել է, որ Իսրայելը կիրականացնի Հորդանանի հետ սահմանին ցանկապատ կառուցելու ծրագրերը` ներգաղթյալների դեմ պայքարի շրջանակում:
Նշվում է, որ վերջին օրերին իսրայելական մամուլը ողողված է եղել Եվրոպայում ներգաղթյալների ճգնաժամը պատկերող լուսանկարներով և տեղեկություններով: