Աստրախանի մերձակայքում մեկնարկում է «Մարտական համագործակցություն 2015»-ի եզրափակիչ փուլը
Международные новостиՌԴ Աստրախանի մարզի «Աշուլուկ» զինափորձարանում սեպտեմբերի 7-ին մեկնարկում է ԱՊՀ-ի հակաօդային պաշտպանության միավորված համակարգի «Մարտական համագործակցություն 2015» զորավարժությունների ակտիվ փուլը, որին մասնակցելու են ՌԴ-ի ռազմաօդային ուժերի հազարից ավելի զինծառայողներ եւ 200 միավոր մարտական ու հատուկ տեխնիկÕ ¡:
Զորավարժությունների եզրափակիչ փուլը տեղի կունենա սեպտեմբերի 7-ից մինչեւ 10-ը. բացի ռուս զինծառայողներից դրանց կմասնակցեն Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի ՀՕՊ-ի զորքերի ստորաբաժանումները: ԱՊՀ-ի ՀՕՊ-ի միավորված համակարգի մնացած մասնակիցները վարժանքներին ներկա են դիտորդների կարգավիճակով:
Նաեւ նախատեսվում է անցկացնել ԱՊՀ-ի պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ-ի գծով համակարգող կոմիտեի նիստ, որի ընթացքում զորահրամանատարները կքննարկեն հավաքական հակաօդային պաշտպանության հետագա կատարելագործումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: