Թուրքիայում քրդական կուսակցությունը պատգամավորական տեղերով առաջ է անցել ազգայնական շարժումից
Международные новостиԹուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի նոր տեղակալ Թուղրուլ Թյուրքեշի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ) շարքերից վտարումը բերել է նրան, որ այդ երկրի խորհրդարանում զբաղեցրած պատգամավորական տեղերով քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն (ԺԴԿ) առաջ է անցել ԱՇԿ-ից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Միլիեթ» թերթը` նշելով, որ ԱՇԿ առաջնորդ Դեւլեթ Բահչելին կանգնել է անցանկալի արդյունքի առաջ:
ԱՇԿ շարքերից Թյուրքեշի վտարման հետ միաժամանակ թուրքական խորհրդարանում անկախ պատգամավորների թիվն աճել եւ հասել է 2-ի, քանի որ դրանից առաջ Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺԴԿ) անդամ Իհսան Օզքեսը դուրս էր եկել կուսակցությունից եւ ձեռք բերել անկախ պատգամավորի կարգավիճակ:
Ներկայում Թուրքիայի խորհրդարանում պատգամավորական տեղերը բաշխված են հետեւյալ կերպ` իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցություն` 258 տեղ, ԺՀԿ` 131, ԱՇԿ` 79, ԺԴԿ` 80 եւ անկախ` 2:
Թուղրուլ Թյուրքեշն իր հոր` Արփասլան Թյուրքեշի հիմնադրած ԱՇԿ-ի շարքերից վտարվել էր այն բանից հետո, երբ հակառակ կուսակցության ղեկավարության որոշման, ընդունել էր Թուրքիայի ժամանակավոր կառավարությունում փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու Դավութօղլուի առաջարկը:
ԱՇԿ առաջնորդ Բահչելին այդ քայլի համար դավաճան էր անվանել Թուղրուլ Թյուրքեշին: