Ավստրիան փախստականների համար կվերացնի սահմանի հատման հատուկ ընթացակարգը
Международные новостиԱվստրիան պլանավորում Է աստիճանաբար վերացնել սահմանի հատման հատուկ ընթացակարգը, ինչի շնորհիվ նախօրյակին հազարավոր միգրանտներ կարողացել են Հունգարիայից հասնել երկիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, հայտարարել Է ֆեդերալ կանցլեր Վեռներ Ֆայմանը:
«Մենք ավելի քան 12 հազար մարդու օգնեցինք դժվարին իրավիճակում: Այժմ մենք պետք Է սկսենք աստիճանաբար դուրս գալ արտակարգ դրության վիճակից եւ շարունակենք աշխատել բնականոն ռեժիմով»,- ասված Է կանցլերի հայտարարության մեջ:
Ավելի վաղ Գերմանիայի եւ Հունգարիայի իշխանությունները արել են հայտարարություններ, որոնցից հետեւում Է, որ, հակառակ Եվրամիության կանոնների, ավստրո-հունգարական սահմանով հազարավոր միգրանտների անցնելու որոշումը նախադեպ չի դառնա:
Հետագայում երկու երկրները պլանավորում են հետեւել այն կանոնին, ըստ որի Եվրամիություն ժամանող միգրանտները պետք Է գրանցվեն եւ փախստականի կարգավիճակի տրամադրման խնդրագիր ներկայացնեն մուտքի երկրում: