Հնդկաստանում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 40-ի, տուժել Է շուրջ 1,75 մլն մարդ
Международные новостиՀնդկաստանի հյուսիս-արեւելքի Ասամի նահանգում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 40-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 7-ին հաղորդել Է Pradesh Today հրատարակությունը: Ավելի վաղ հաղորդել Էր 30-ից ավելի զոհվածների մասին:
Նահանգում մոլեգնող ջրհեղեղից շուրջ 1,75 մլն մարդ Է տուժել 21 շրջաններում: Հեղեղվել Է ավելի քան 2,1 հազար գյուղ: Տարերքը վնասել Է բերքը. ջրի տակ են մնում 180 հազար հեկտար գյուղատնտեսական հանդակներ:
Նահանգի իշխանությունները կազմակերպել են 320 վրանային ճամբարներ, որոնցում տեղավորվել Է մոտավորապես 300 հազար մարդ:
Ինչպես գրում Է հրատարակությունը, վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ասամում գետերի ջրի մակարդակը կրիտիկական Էր:
Նահանգում մոլեգնող հեղեղումները սեզոնային տեղատարափ անձրեւների հետեւանք են, որոնք սկսվել են օգոստոսի կեսերից: Ասիայի խոշորագույն գետերից մեկը՝ Բրահմապուտրան, դուրս Է եկել ափերից: Ասամի առանձին շրջաններում երկաթուղիների ողողման պատճառով գնացքներ չեն երթեւեկում, փակվել են ավտոճանապարհներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: