Մերսինում զինված հարձակում են գործել ոստիկանության վրա
Международные новостиԹուրքիայի Մերսին նահանգի Թարսուս գավառում անհայտ անձինք հարձակում են գործել ոստիկանների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ոստիկանությունը Թարսուսում փորձել է ցրել չարտոնված հանրահավաքի մասնակիցներին, երբ երկու անհայտ անձ մոտոցիկլով զինված հարձակում են գործել իրավապահ մարմինների վրա: Կողմերի միջև բախման հետևանքով հարձակվողներից մեկը զոհվել է, իսկ մյուսը` վիրավոր վիճակում ձերբակալվել:
Թուրքիայի իրավապահ մարմինները քննություն են սկսել գործի առնչությամբ: