Աստանայում մեկնարկել Է ԱՊՀ-ի երկրների արտակարգ իրավիճակների միջպետական խորհրդի նիստը
Международные новостиՍեպտեմբերի 7-ին Աստանայում մեկնարկել Է ԱՊՀ-ի երկրների բնական ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների միջպետական խորհրդի 28-րդ երկօրյա նիստը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՌԻԱ Նովոստիին, նիստի աշխատանքին մասնակցում Է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի փոխնախագահ Կոնիսբեկ Ժուսուպբեկովը , ինչպես նաեւ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից եւ Ղազախստանից խորհրդի անդամները:
Ղազախստանի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կոմիտեի մամուլի ծառայությունը հաղորդել Է, որ միջպետական խորհրդի հաջորդ նիստը 2016 թվականին կկայանա Ռուսաստանում:
ԱՊՀ-ի երկրների բնական ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների միջպետական խորհուրդն ստեղծվել Է 1993 թվականի սեպտեմբերի 24-ին Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդին առընթեր: