Անջեյ Կասպշիկը կայցելի Բաքու
Международные новостиԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն այս շաբաթ կայցելի Բաքու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել են ԵԱՀԿ կենտրոնական գրասենյակից:
«ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն անհանգստացած է հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումներով և կորուստների աճող թվով»,- հայտնել են ԵԱՀԿ գրասենյակից` հավելելով Բաքու կատարած այցի ընթացքում Կասպշիկը մի շարք հանդիպումներ կունենա պաշտոնատար անձանց հետ:
Սեպտեմբերի 4-ին Անջեյ Կասպշիկը մասնակցել էր ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից ԼՂՀ Մարտունի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ իրականացված մշտադիտարկմանը: Հաջորդ օրը` սեպտեմբերի 5-ին, նրան ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպմանը երկուստեք մտահոգություն է հայտնվել շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակի դարձած դեպքերի կապակցությամբ: