Մերկելը ԵՄ-ի բոլոր երկրների համերաշխությունն Է պահանջել փախստականների խնդրի լուծման համար
Международные новостиԳերմանիան Եվրամիության անդամ բոլոր երկրներից ջանքեր Է ակնկալում, որոնք ուղղված կլինեն աշխարհամասում փախստականների խնդրի լուծմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել Է Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում:
«Անհրաժեշտ Է փախստականների համերաշխ եւ արդարացի բաշխում»,-նշել Է դաշնային հանրապետության կառավարության ղեկավարը:
Անցած հանգստյան օրերին ԳՖՀ են ժամանել 20 հազար միգրանտներ, որոնց երկու երրորդը տեղավորվել Է Բավարիայի դաշնային երկրամասում: Մարդիկ ամբողջ երկրում շարունակում են տաք իրեր եւ մթերք տանել կայարաններ, շատերը ժամանողներին դիմավորել են ծափարահություններով: «Դրանք ուշագրավ եւ հուզիչ հանգստյան օրեր Էին»,-մեկնաբանել Է Մերկելը գերմանացիների կոմղից ցուցաբերված աջակցությունը:
Կանցլերի հայտարարությունները հնչել են 2016 թվականին փախստականներին որպես հավելյալ օգնություն 6 մլրդ դոլար հատկացնելու վերաբերյալ ԳՖՀ-ում իշխող կոալիցիայի որոշման ֆոնին:
ԳՖՀ-ի փոխկանցլեր, Էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելն իր կողմից կոչ Է արել մտածել ստեղծված իրադրության կապակցությամբ տեղի բնակչության մտահոգությունների մասին: «Բնականաբար, այս տարի մենք կկարողանանք ընդունել 800 հազար փախստականների, տեղավորել, ինտեգրացնել նրանց: Սակայն պետք Է յուրաքանչյուրին հասկանալի լինի, որ երկարաժամկետ հեռանկարում դա չի կարող կրկնվել ամեն տարի»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: