Հեյդար Ալիեւի հիմնադրամի ցուցահանդեսը օգնել է տեղեկացնել Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին
Международные новостиՀեյդար Ալիեւի հիմնադրամի ցուցահանդեսը Փարիզում օգնել է ֆրանսիական հանրությանը տեղեկացնել Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների մասին:
Ինչպես հաղորդում է «Թուրան»-ը, ադրբեջանցի քաղաքական էմիգրանտները կիրակի բողոքի ակցիա են անցկացրել Փարիզում սեպտեմբերի 3-ին Pale Royal հրապարակում բացված «Ադրբեջանական ավանում»:
Ակտիվիստների խումբը «Ադրբեջանական ավանի» վահանակների վրա փակցրել է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների լուսանկարները` փարիզեցիներին տեղեկացնելով այդ խնդրի մասին: Մասնավորապես, վահանակների վրա փակցվել են լրագրողներ Խադիջա Իսմաիլովայի, Սեյմուր Հազիի, իրավապաշտպաններ Ինթիգամ Ալիեւի, Ռասուլ Ջաֆարովի, Լեյլա եւ Արիֆ Յունուսների, Անար Մամեդլիի եւ շատ ուրիշների լուսանկարները: «Ադրբեջանական ավանը» Փարիզում պետք է գործի մինչեւ սեպտեմբերի 9-ը:
Միջազգային եւ տեղական իրավապաշտպան կազմակերպությունները հայտնում են Ադրբեջանում մոտ 100 քաղբանտարկյալների մասին, որոնցից 20-ը ճանաչվել են «խղճի բանտարկյալ»: