Դավութօղլուն և Քըլըչդարօղլուն հանդիպում կունենան
Международные новостиԹուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հանդիպում կունենա երկրի վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Ահմեդ Դավութօղլուի հետ:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը:
Հանդիպման առաջարկն արել է Քըլըչդարօղլուն, որին Դավութօղլուն դրական պատասխան է տվել:
Թեպետ հանդիպման ընթացքում քննարկվելիք հարցերի շրջանակը չի հաղորդվում, սակայն ենթադրվում է, որ իշխող և ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները կքննարկեն երկրում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ պայքարին առնչվող հարցեր: