Թուրքական Ջիզրեում շարունակվում է փողոց դուրս գալու արգելքը. կա ջրի և ուտելիքի կարիք
Международные новостиԹուրքիայի Շըրնաք նահանգի Ջիզրե գավառում, սեպտեմբերի 4-ին ընդունված, փողոց դուրս գալու արգելքը շարունակվում է:
Թուրքական «Միլլիեթ» պարբերականը տեղեկացնում է, որ Ջիզրեում շարունակում են լսվել կրակոցների ձայներ:
Երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ պայքարելու նպատակով մտցված արգելքին զուգահեռ դադարեցվել են հեռախոսային ցանցի և համացանցի հասանելիությունը, նշվում է, որ գավառում չկա անգամ էլեկտրականություն: Հացի փռերի մոտ գոյանում են մեծ հերթեր:
Գավառի տարբեր շրջաններում շարունակական բախումներից տուժել են այդ տարածքներում կայանած ավտոմեքենաները:
Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջնորդ Փերվին Բուլդանը տեղեկացրել է, որ ներկայում Ջիզրեում են գտնվում 10 պատգամավոր, որոնք հայտնել են, որ այս օրերի բախումների հետևանքով 3 մարդ է մահացել, որոնցից 1-ը երեխա: Բուլդանը հայտնել է, որ շտապօգնության մեքենաների` դեպքի վայր չգալու հետևանքով դիակները պահվում են տներում և մզկիթում: Քրդական կուսակցության խմբակցության ղեկավարը նշել է, որ Ջիզրեում կա ջրի և ուտելիքի կարիք, ինչից ելնելով նա դիմել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը փող ոց դուրս գալու արգեքը վերացնելու հարցով: