Իրանի դեմ սահմանված նավթային ու ֆինանսական պատժամիջոցները կարող են չեղարկվել 2016 թվականի սկզբին
Международные новостиԻրանի տնտեսության նավթային եւ ֆինանսական հատվածների դեմ սահմանված պատժամիջոցները կարող են վերացնել 2016 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg լրատվական գործակալությանը:
Նրա չորս դիվանագիտական աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ «Իրանի դեմ սահմանված նավթային եւ ֆինանսական պատժամիջոցները, հավանաբար, կհանվեն 2016 թվականի առաջին երեք ամսվա ընթացքում»:
«Համաշխարհային տերությունների եւ Իրանի միջեւ հուլիսի 14-ին ձեռք բերված համաձայնության պայմաններին համապատասխան՝ Պարսից ծոցի այս երկրի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները կվերացվեն նրա միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն,-նշվում Է հաղորդագրության մեջ:-Այն բանի գնահատականը, թե Իրանը կատարել Է արդյոք գործարքի իր մասը, ինչը ճանապարհ կբացի դեպի պատժամիջոցների վերացում, կտա Վիեննայում բազավորված Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ)»:
Գործակալության աղբյուրներից երեքը նշել են, որ նշված ստուգումների անցկացման համար անհրաժեշտ բոլոր գործողություններն, ամենայն հավանականությամբ, կավարտվեն մինչեւ 2016 թվականի հունվար կամ փետրվար: Դիվանագետներից մեկը կարծում Է, որ աշխատանքը կավարտվի մարտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: