Իգդիրի պայթյունի զոհերի թվում է Աբդուլլահ Գյուլի նախկին թիկնապահը
Международные новостиՆախիջևանի և թուրքական Իգդիրի միջև սահմանային անցակետում աշխատող թուրք ոստիկաններին տեղափոխող միկրոավտոբուսի վրա Քրդական բանվորական կուսակցության (PKK) իրականացված հարձակման հետևանքով զոհված ոստիկաններից մեկը Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի անձնական անվտանգությունն ապահովող խմբի աշխատակիցներից էր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Վաթան» պարբերականը:
Գյուլի նախագահության ժամկետի ավարտից հետո Ֆեհմի Շահինը ծառայության էր տեղափոխվել Նախիջևանի հետ սահմանային Դիլուջու անցակետ:
Սեպտեմբերի 8-ին PKK-ի զինյալները մեծ հզորություն ունեցող պայթուցիկ են գործի դրել թուրք ոստիկանական մեքենայի անցման ժամանակ: Պայթյունից հետևանքով զոհվել է 14 ոստիկան, ևս 2-ը ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: