Սիեռա Լեոնեում Էբոլայով հիվանդանալու չորս նոր դեպք Է բացահայտվել
Международные новостиՍիեռա Լեոնեում, որտեղ երկու շաբաթ առաջ հիվանդանոցից դուրս Էր գրվել Էբոլայով վարակված վերջին հիվանդը, հիվանդանալու չորս նոր դեպք Է բացահայտվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բոլոր վարակվածները հայտնաբերվել են Կամբիայի հյուսիսային շրջանի գյուղերից մեկում: Հիվանդացածները ազգականներ են, որոնք խնամում Էին անցած ամսվա վերջին մահացած կնոջը:
«Բոլոր նրանք, ովքեր օգնում Էին կնոջը, վարակվել են»,-սեպտեմբերի 8-ին հայտարարել Է Էբոլայի դեմ պայքարի ազգային կենտրոնի ղեկավար Պաոլո Կոնտեն: Նրա խոսքով՝ ընտանիքը բժիշկներին չԷր տեղեկացրել հիվանդ կնոջ մասին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն՝ Արեւմտյան Աֆրիկայի երեք երկրներում՝ Սիեռա Լեոնեում, Գվինեայում եւ Լիբերիայում, համաճարակի մեկուկես տարվա ընթացքում մահացել Է 11 հազար 291 մարդ, վարակվել Է եւս 28 հազար 147 բնակիչ:
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի կոորդինացման վարչության՝ նախօրյակին Ժնեւում հրապարակված տեղեկագրում նշվում Է, որ անցած շաբաթ՝ օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 6-ը, Էբոլա վիրուսով վարակվելու միայն երկու դեպք Է գրանցվել՝ մեկը՝ Սիեռա Լեոնեում, մյուսը՝ Գվինեայում: Ավելի վաղ հինգ շաբաթ անընդմեջ հիվանդացությունը պահպանվում Է շաբաթական երեք դեպքի մակարդակի վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: